Հասարակություն

«Հայաստանի առողջապահական բարեփոխումների հիմքում պացիենտն է»․ Ավանեսյան

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին։ Հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարը յուրաքանչյուր ոլորտում կարևորել է մարդկային ռեսուրսը։

«Հայաստանի առողջապահական բարեփոխումների հիմքում պացիենտն է»,- ներկայացնելով ՀՀ առողջապահական համակարգում իրականացվող լայնածավալ փոփոխությունները` ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն առանձնակի շեշտել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները` հատկանշելով շենքային պայմաններից մինչև մասնագետների վերապատրաստումը, աշխատանքի կազմակերպումն էլեկտրոնային համակարգով։

Անդրադառնալով առողջապահական տուրիզմի Հայաստանի հնարավորություններին` նախարարը նշել է, որ COVID-19 համավարակի դժվար ժամանակաշրջանն օգնել է հասկանալ, որ մեր երկիրն առողջապահական տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի։ Ուստի, հիմնվելով միջազգային փորձի վրա, ուշադրության կենտրոնում է լինելու նաև այդ ոլորտի զարգացումը։

Հետևեք մեզ Telegram-ում։