Արագածի փողոցում ավտոմեքենան բախվել է պատին. կա զոհ
Հասարակություն
25 Հունվարի, 23:26Հունվարի 25-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 6 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել վարորդի դին ավտոմեքենայից:
Հետևեք մեզ Telegram-ում