Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.72

RUB5.30

Երևան 1 ℃

Рус Eng

Մեկ օր հետևել էր տանտիրուհուն, ապա գողացել պայուսակը

Հասարակություն

25 Հունվարի, 10:56

Ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում տված 58-ամյա կինը հայտնել էր, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ի երեկոյան իր տնից գողություն են արել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որը տանը մարդ չէր եղել, դուռն էլ բաց էր։ Հյուրասենյակից տարել էին 30 000 դրամ և պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր, բանկային քարտեր ու 75 000 դրամ։ Տաշիրի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 42-ամյա տղամարդը։

Նա դեպքի նախորդ օրվանից հետևել էր կնոջ շարժին։ Նկատելով, որ 58-ամյա կինն առանց տան մուտքի դուռը փակելու հեռացավ, մտել էր ներս ու գողություն արել։ 42-ամյա տաշիրցի տղամարդը  հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել  և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ