Հասարակություն

Բացահայտվել է ընտանեկան բռնության 7 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ Telegram-ում։