Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.72

RUB5.30

Երևան 1 ℃

Рус Eng

Ելփինում ամուսինը սպառնացել է սպանել կնոջը, ապա կրակել հրացանից

Հասարակություն

25 Հունվարի, 13:05

Հունվարի 24-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի: Նա հայտնել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, այնուհետև բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: 39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է:

39-ամյա տղամարդը ժամը 22.00-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 20-օրյա ժամկետով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ