Երևանում հայտնաբերվել է շան կողմից դեմքի և ձեռքի շրջանում հոշոտված կնոջ դի
Հասարակություն
24 Հունվարի 2023, 22:54Հունվարի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Գ․ Հասրաթյան փողոցի սեփական տան բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ անազանգին վերաբերող տունը ոչ թե Գ․ Հասրաթյան փողոցում է, այլ Վշտունու փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում։ Հրշեջ-փրկարարները բացելով տան դուռը՝ բազմոցի վրա հայտնաբերել են նույն տան բնակիչ 82-ամյա Վարդանուշ Ս․-ի դին՝ դեմքի և ձեռքի շրջանում հոշոտված վիճակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմինը կրծոտվել է նրա տանը պահվող անցեղատեսակ շան կողմից։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն