Հասարակություն

Սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների շրջանակներում մատուցվել է 2443 ծառայություն

Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2443 ծառայություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Stent for Life» կյանք փրկող ծրագիր` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից): Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

Սահմանված կլինիկական չափանիշներն են «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում, սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
 
Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում։ 

Հետևեք մեզ Telegram-ում։