Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023

USD393.61

EUR421.64

RUB5.38

Երևան -2 ℃

Рус Eng

«Կրթության զարգացումն ունի անկյունաքարային նշանակություն»․ ԿԳՄՍ նախարար

Հասարակություն

24 Հունվարի, 21:50

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ։ 

«Այսօր Կրթության միջազգային օրն է։ Կրթության զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն, և կրթության բովանդակությունից է կախված մեր ներկա և ապագա բարեկեցությունը, իրավագիտակից հանրություն ունենալու և կայուն, խաղաղ և արժանապատիվ ապագայի տեսլականը, որը յուրաքանչյուրիս երազանքն է։

Նախորդ տարին նշանավորվեց ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագրի հաստատմամբ, որտեղ սահմանել ենք հավակնոտ թիրախներ, որոնցից ամենակարևորն է մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում և մարդու կյանքի բոլոր փուլերում որակյալ կրթությունը հասանելի դարձնելը՝ նաև որպես յուրաքանչյուրի տաղանդն ու կարողությունները բացահայտելու պայման ու միջավայր։

2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով է հունվարի 24-ը հռչակվել Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։
Ցավով պետք է փաստենք, որ այսօր մեր կողքին՝ ի տես աշխարհի, կոպտորեն խախտվում է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքը՝ որպես հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանք։ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 հազար երեխաներ զրկված են կրթության իրավունքից, չեն գործում կրթական հաստատությունները։

Մենք լիահույս ենք, որ Կրթության միջազգային օրվա առաջնային խորհուրդն այդ իրավունքի իրացման գերակայությունն է։ Որպես հումանիտար առաջնահերթություն՝ միջազգային կառույցները և առաջին հերթին ՄԱԿ-ի կազմակերպությունները պետք է հետամուտ լինեն Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում արցախցի երեխաները հնարավորություն ունենան ապահով միջավայրում վերադառնալու իրենց ուսումնական հաստատություններ՝ իրացնելով կրթության անվերապահ իրավունքը։ Մենք շարունակելու ենք կրթվել ու ինքնակրթվել՝ հավատալով, որ համաշխարհային խաղաղության և կայուն առաջընթացի հիմնաքարը հենց կրթության արժեքային բաղադրիչն է»։

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը