Մովսես գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Հասարակություն
24 Հունվարի 2023, 13:47Սահմանամերձ Մովսես գյուղում գրանցված դեպքերի վերաբերյալ ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկը՝ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ կապված ավտոմեքենայից գողություն կատարելու հետ, մյուսը՝ 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կապված բնակիչների անվադողերը վնասելու և խոտը հրկիզելու հետ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Սկսվել է նախաքննություն, իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղությամբ, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն է տրվել ՆԳՆ ոստիկանությանը՝ առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով»,- հայտնեց Աբրահամյանը։
Նշենք՝ երեկ համայնքապետ Զավեն Պապյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ անհայտ անձը գյուղի թաղերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, հրկիզել գյուղացու խոտի 27 տուկ։ Հաջորդ օրը նույն թաղում մարդիկ տնից դուրս գալուց նկատել են փախչող անհայտ անձանց։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն