Հասարակություն

Արցախ վերադառնալ չկարողացող քաղաքացիները մեքենաները կարող են հաշվառել Հայաստանում

Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են. «Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին»:

Հետևեք մեզ Telegram-ում։