Հասարակություն

Հայաստանը՝ Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրորդ երկիր

2022 թվականի տվյալներով` Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում:

2022 թվականին Վրաստանում վաճառվել է 903,8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1,6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ Մինչդեռ 2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935,4 մլն դոլարի ավտոմեքենա:

2022 թվականին Վրաստանից ամենաշատը մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ.

•    Ադրբեջան՝ 308,4 մլն դոլար,
•    Հայաստան՝ 144,7 մլն դոլար,
•    Ուկրաինա՝ 119,8 մլն դոլար,
•    Ղազախստան՝ 104,4 մլն դոլար,
•    Ռուսաստան՝ 75,6 մլն դոլար:

Հետևեք մեզ Telegram-ում։