Հասարակություն

Քրիստիննե Գրիգորյանը վերջնական հրաժարական տվեց

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը այսօր կրկնեց նախորդ օրը ՀՀ ազգային ժողով ներկայացված հրաժարականը։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում պարզաբանեց՝ Քրիստիննե Գրիգորյանի այս քայլը նշանակում է, որ նա վերջնական հրաժարական տվեց։

«Ըստ ԱԺ կանոնակարգի՝ յոթօրյա ժամկետում ԱԺ նախագահն այդ մասին հայտարարություն կանի, որին կհաջորդի նոր ՄԻՊ-ի ընտրության գործընթացը»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել էր, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։