Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.36

EUR425

RUB5.42

Երևան 4 ℃

Рус Eng

Հայաստանում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը

Հասարակություն

23 Հունվարի, 17:20

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են. «2022 թվականին, 2021-ի համեմատությամբ, հանրապետությունում վթարների քանակը նվազել է 296-ով, վիրավորներինը՝ 544-ով, զոհերինը՝ 47-ով: Այսինքն՝ երեք ուղղությամբ էլ նվազում է արձանագրվել։ Սա ամենատպավորիչ ցուցանիշն է վերջին մի քանի տարվա ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին 22,825-ով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, հետևաբար՝ երթևեկությունն ավելի է ծանրաբեռնվել:

Այնինչ 2021 թվականին, 2020-ի համեմատությամբ, վթարների քանակը 588-ով, վիրավորներինը՝ 853-ով, զոհերինը՝ 20-ով ավելի է եղել:

Դրական վիճակագրությունը ոչ թե պատահականության, այլ մի շարք իրավական, համակարգային և գործնական վերափոխումներ կյանքի կոչելու արդյունք է։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի պարեկային ծառայության ներդրումը նախ մայրաքաղաքում, ապա՝ Շիրակի և Լոռու մարզերում։ Նորաստեղծ ծառայությունը, հաղթահարելով գործնականում ծագած խնդիրները, կարողացավ արդյունավետ հսկողություն իրականացնել ամենաինտենսիվ երթևեկությունն ունեցող մայրաքաղաքում, ապա հանրապետության մյուս խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Միաժամանակ ապահովվեց Լոռու և Շիրակի մարզերի միջպետական ու միջհամայնքային ճանապարհների երթևեկության անվտանգությունը։ Պարեկների արդյունավետ ծառայության մասին վկայող վիճակագրությունը, հատկապես ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու առումով, առանձին թեմա է, որին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։

Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակագրությունը տարեցտարի դրական առումով ավելի տպավորիչ կդառնա, եթե յուրաքանչյուր ոք գիտակցի, որ մեքենան անսթափ վարելը, սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհները չթույլատրվող հատվածներով անցնելը և այլ կոպտագույն խախտումները վտանգում են և՜ իրավախախտի, և՜ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Հիշե՜ք, ճանապարհային երթևեկության անվտանգությունը բոլորիս պարտականությունն է և կախված է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումից»։

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը