Հասարակություն

Հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում. ԱՆ

Հրդեհից տուժած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու պացիենտների առողջական վիճակում բավականին դրական դինամիկա է նկատվում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել էր 15 զինծառայող։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։