Հասարակություն

Դիտողությո՞ւն էր, թե՞ հարց. էկոնոմիկայի նախարարը՝ Խաչատուր Սուքիասյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է բյուրոկրատիայի մասին, շեշտելով, որ «խոշոր ներդրումային ծրագրերը դժվար են անցնում կառավարության բյուրոկրատիայի միջև»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ նշել է, թե պետք է տրվի հնչածի գնահատականը. «Այդ բյուրոկրատիան ինչքա՞ն դժվարություն է ստեղծել և ինչքա՞ն ներդրում չի կատարվել»։ 

Սուքիասյանի ելույթից հետո նախարարը հարցրել է. «Էս ոնց որ դիտողություն էր, թե՞ հարց էր»։


Հետևեք մեզ Telegram-ում։