Անահիտ Ավանեսյանը կմեկնի Կատար՝ քննարկելու առողջապահության բնագավառում համագործակցության հարցեր
Հասարակություն
23 Հունվարի, 17:40
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 24-25-ը գործուղման կմեկնի Կատարի Պետություն։
Կատարական կողմի հետ նախատեսվում է քննարկել առողջապահության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր. այս մասին տեղեկանում ենք Անահիտ Ավանեսյանի գործուղման մասին ՀՀ վարչապետի որոշումից։
Հետևեք մեզ Telegram-ում