Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի համագործակցությանը վերաբերող հարցեր
Հասարակություն
23 Հունվարի, 21:47
Հունվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քույր քաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը, կարևորվել է երկու մայրաքաղաքներում մշակութային տարբեր համատեղ միջոցառումների անցկացումը։