Հասարակություն

Կապանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 22-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Կարմրաքար ճանապարհի 14-րդ կմ-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ-3152» մակնիշի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութ: 57-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ Telegram-ում։