Հասարակություն

Կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի,  հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում  կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Հետևեք մեզ Telegram-ում։