ԴՆԹ-ով հաստատվել է հրդեհի հետևանքով զոհված Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը
Հասարակություն
21 Հունվարի, 21:21
Դիլիջանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:
«Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին: Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում: Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: