Կիրակի, 29 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -2 ℃

Рус Eng

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կախված դի

Հասարակություն

21 Հունվարի, 11:15

Հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին ու դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը: Այս մասին  գրում է shamshyan.com-ը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, պարզվել է, որ մահացածը, ում դին հայտնաբերվել է լոգարանում՝ կախված վիճակում, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ․-ն է։

  
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը