Հասարակություն

Թթուջուր գյուղում այրվել է խոտածածկույթ

Հունվարի 20-ին, ժամը 18։14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակա ձորում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել՝ 18։55-ին: Այվել է մոտ 3 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ Telegram-ում։