Հասարակություն

Ինչո՞վ է պայմանավորված վարորդական վկայականների պլաստիկ քարտերի բացակայությունը

Radar Armenia-ն քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ պլաստիկի բացակայության պատճառով չեն կարող վարորդական վկայական ստանալ։ 

Ճանապարհային ոստիկանությանից տեղեկացանք, որ վարորդական վկայականի պլաստիկ քարտերի բացակայությունը պայմանավորված է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու հանգամանքով, որի հիմքով պայմանագիրը միակողմանի լուծվել է։

«2023 թվականի կարիքների համար հայտարարվել է նոր ընթացակարգ և 09.01.2023թ. կնքվել է թիվ ՀՀ Ո ՀԲՄԱՊՁԲ-ՎԿԱՅԱԿԱՆ/2023/Հ-17 պայմանագիրը, որի համար հատկացվել են ֆինանսական միջոցներ, և ոստիկանությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ վերոնշյալ պլաստիկ քարտերի մատակարարման խնդիրը լուծելու ուղղությամբ»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։