Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.47

RUB5.32

Երևան -1 ℃

Рус Eng

Ստորագրվել է մտադրությունների հուշագիր` Օդեսայում ուկրաինա-հայկական դպրոց հիմնելու վերաբերյալ

Հասարակություն

20 Հունվարի, 22:58

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց (ՈՒՀՄԴ) հիմնելու վերաբերյալ:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սարդարյանը:

Ըստ հուշագրի` կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների հայեցի կրթությունը` իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում: ԿԳՄՍ նախարարը կարևորել է Օդեսայում hայկական միջազգային դպրոցի հիմնումը և նշել, որ հուշագիրը կնպաստի համատեղ ջանքերով կրթական ու մշակութային գործունեության կազմակերպմանը:

«Համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի նոր զարգացումների համար և արդյունավետ հարթակ կլինի երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական երկխոսությունը խթանելու առումով։ Կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի փորձառությունն արդյունավետ կօգտագործվի ուսումնակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման գործընթացում՝ հիմք ստեղծելով դրանց հետագա ընդլայնման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար` հույս հայտնելով, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ: Ուկրաինայի կրթության և գիտության նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ:

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ