Երկուշաբթի, 30 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -3 ℃

Рус Eng

Մեքենան բախվել է գազատարին, վարորդը մահացել է

Հասարակություն

20 Հունվարի, 18:02

Հունվարի 20-ին, ժամը 13:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 37 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջվել հարակից խաղողի այգին․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը