ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը կավարտվի մինչև ամառ։
Նրա խոսքով, աշխատանքների հիմնական մասն ավարտված է, կառուցվող ճանապարհներին նախատեսվում է տալ հանրապետական նշանակության ճանապարհի կարգավիճակ. «Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է»։ Ըստ Սանոսյանի՝ շատ քաղաքացիներ, որոնք տեղյակ են, որ ճանապարհը անցանելի է գրեթե բոլոր մեքենաների համար, երբեմն սկսել են այս հատվածով երթևեկել: