Հասարակություն

Խոշոր հրդեհ՝ «Երազ» թաղամասում․ տարհանվել են բնակիչներ, փրկարարներից մի քանիսը ծխահարվել են

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում՝ Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում, հրդեհ է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։ Մինչ հրշեջների ժամանումը, նշված թաղամասում անվտանգություն կատարող «Սոլիդ» անվտանգության ծառայողները Ռուդիկ Նամալյանի և Արսեն Գասպարյանի գլխավորությամբ կարողացել են բնակիչների մեծ մասին տարհանել, այնուհետև մի քանի բնակիչների տարհանել են հրշեջ փրկարարները և օպերատիվոչեն ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչներին օգնություն ցուցաբերած ու նրանց տարհանած հրշեջ փրկարարներից մի քանիսը ծխահարվել են, իսկ «Սոլո» անվատանգության աշխատակից Դավիթ Մկրտչյանը, որը նույնպես մասնակցել է բնակիչների տարհանմանը, ծխահարվել և տեղափոխնել է «Արմենիա» ԲԿ։

Պարեկները ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն 5-րդ հարկում առաջացած խոշոր հրդեհը, որի ծուխը տեսանելի է բավականին հեռվից։ Ոստիկանությունը պարզում է հրդեհի հանգամանքները,  ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։ 

Հետևեք մեզ Telegram-ում։