Հրդեհից վիրավորված երկու զինծառայողները դեռ վերակենդանամացման բաժանմունքում են. ԱՆ
Հասարակություն
20 Հունվարի, 11:20
Ազատ գյուղում տեղակայված զինվարական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորում ստացած երեք զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծանր. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանք բուժում են ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նախարարությունից տեղեկացանք, որ մասնագետները զինծառայողների վիճակը գնահատում են միջին ծանրության։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի՝ Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում: Նախնական տվյալներով՝ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում