Հասարակություն

Խանջյան փողոցում Toyota-ով բախվել է ծառերին, հետո երկաթե ճաղավանդակին

Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 22-ամյա Սահակ Ղ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա երկաթե ցանկապատին։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որն այնուհետև հեռացել է դեպքի վայրից։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ։ Պարեկները տեղում պարզել են նաև, որ Toyota-ն բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վրա առկա են վնասածի հետքեր։

Հետևեք մեզ Telegram-ում։