Զորամասի հրդեհի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Հասարակություն
19 Հունվարի 2023, 11:45ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի զինծառայողների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023թ. Հունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, մի քանի զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկսված նախաքննության շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն