Ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները. Նախագահ
Հասարակություն
19 Հունվարի 2023, 12:51ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ։
«Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:
Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:
Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»,- ասված է նախագահի ուղերձում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն