Հասարակություն

Հրդեհ Ջանֆիդա գյուղում

Հունվարի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի սուպերմարկետից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ճանապարհից հետ է վերադարձել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։44-ին, մարվել՝ 10:05-ին: Սուպերմարկետում այրվել են տեխնիկա և տնտեսական ապրանքներ։

Հետևեք մեզ Telegram-ում։