Հասարակություն

Դասակի հրամանատարը՝ զորանոցի հրդեհի մասին

Ավտոբենզինից հրդեհի առաջացման մասին խոսակցություններն ընդամենը վարկածներ են. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզի N զորամասի ինժեներական վաշտի դասակի հրամանատարը։

«Դա ընդամենը վարկած է, չեմ կարող ասել։ Ավելի մանրամասն դատախազությունը կամ քննչական մարմինները կարող են ասել։ Դա ընդամենը վարկած է, եթե արդյունքում կան զոհեր ու վիրավորներ, ես չեմ կարող այդ վարկածը բարձրաձայնել»,- ասել է սպան՝ նշելով, որ դա «թյուրիմաց վարկած է»։

Ըստ սպայի՝ վառարանը վառելու համար հատկացված է եղել քարածուխ և փայտ, իսկ ենթադրյալ վառելանյութը հավանաբար օգտագործվել է կրակը թեժացնելու նպատակով։

Հարցին՝ բենզին կամ մեկ այլ վառելանյութ եղե՞լ է տարածքում, սպան պատասխանել է՝ «Չի եղել․ եթե նույնիսկ լիներ էլ, ես չէի թույլատրի՝ հաշվի առնելով հետագա վատ բաները, որ կարող էին լինել»։

Հետևեք մեզ Telegram-ում։