Հասարակություն

Հրդեհի հետևանքով անհետ կորածներ չկան. ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտողար Արամ Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե զորամասում բռնկված հրդեհի հետևանքով անհետ կորածներ կան։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։