Երկուշաբթի, 30 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -3 ℃

Рус Eng

Անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի

Հասարակություն

20 Հունվարի, 8:02

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է անցկացրել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչների հետ։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանդիպման կարևոր նպատակներից մեկն էլ ոլորտի քաղաքականությամբ զբաղվող պետական գերատեսչության և հանրային սեկտորի ներկայացուցիչների միջև թվացյալ «տարանջատման» քննարկումն է։ Այս համատեքստում նախարարը նաև անդրադարձել է վերջին շրջանում բնապահպանական հանրության ներկայացուցիչների թիրախավորման դեպքերին և փաստել, որ նրանցից յուրաքանչյուրը կարևոր գործընկեր և խորհրդատու է գերատեսչության համար և, ինչն ամենակարևորն է՝ հանրային կարծիքը և տրամադրությունները փոխանցող խողովակ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի՝ օրենսդրական կարգավորումներից մինչև արձանագրված խնդիրներ ու դրանց լուծումների առաջարկներ։ Նախարարը գործընկերներին է ներկայացրել իրենց հուզող հարցերի շրջանակում նախարարությունում մեկնարկած գործընթացները և հույս հայտնել, որ առաջիկայում դրանցից յուրաքանչյուրի մասով հանրային սեկտորի առավել առարկայական մասնակցություն կապահովվի։
 
Առանձնակի ուշադրության է արժանացել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախարարը խոստացել է նախագծի շուրջ հնարավորության դեպքում ևս մեկ քննարկում կազմակերպել հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ։
 
Քննարկվել է նախարարին կից հասարակական խորհրդի վերաձևավորման հարցը։ Առաջարկ է հնչել նաև գիտական խորհրդի ձևավորման, որը մասնագիտական աջակցություն կցուցաբերի նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների աջակցմանը»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը