Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.72

RUB5.30

Երևան 1 ℃

Рус Eng

Հայտնի է զորանոցի հրդեհի պատճառը. վառարանը վառելիս օգտագործել են արգելված միջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հասարակություն

19 Հունվարի, 11:23

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստում մանրամասներ են հայտնել այս գիշեր Գեղարքունիքի զորամասերից մեկում 15 հոգու մահվան պատճառ դարձած հրդեհից։

Սուրեն Պապիկյանը նշել է, թե նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին. «Հետագայում հնարավոր չի եղել այն մարել»,- նշել է Պապիկյանը։

Արգիշտի Քյարամյանն էլ մանրամասնել է. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ Դեպքի վայրում են քննչական խմբի անդամները, ներգրավվել են փորձագետներ։ Կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Դա նախնական վարկածն է, որն այս պահին բավական հիմնավորվել է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ փրկարարները պատշաճ ժամկետում են հասել, բայց հեռավորությունը մեծ է եղել. «Պարզել ենք, որ 2022թ. դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը՝ ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին և հստակ հրահանգավորել, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը։ Դրանք պահպանել այլ հեղուկների հետ միասին»։

Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի հրաման է, որի պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը։ Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով բենզին լցնել վառարանի մեջ, և երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո նա, ինքնապաշտպանական բնազդով, 5 լիտրանոց տարան շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ»։

Լուսանկարը Գ.Շամշյանի

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ