Անահիտ Ավանեսյանը հետևել է Մարտունու ԲԿ-ի շինաշխատանքներին
Հասարակություն
18 Հունվարի, 22:37
Մարտունին կունենա նորակառույց, ժամանակակից բժշկական կենտրոն. շինարարական աշխատանքներն այս տարի կավարտվեն: Այս պահին ընթանում են կենտրոնի ներքին հարդարման աշխատանքները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հետևել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին:
Մարզի ամենախոշոր, բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և հագեցված կլինի նորագույն սարքավորումներով: