«Սևանի հոգեկան առողջության կենտրոնում» Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է ստեղծված պայմաններին:
Հասարակություն
19 Հունվարի, 9:20
«Սևանի հոգեկան առողջության կենտրոնում» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է պացիենտների և անձնակազմի համար ստեղծված պայմաններին:
Շրջայցի ընթացքում նախարարը կարևորել է ինչպես կենցաղային պայմանների շարունակական բարելավումը` որպես կարճաժամկետ նպատակ, այնպես էլ բուժական և խնամքի ծառայությունների հստակեցումը, որը հետագայում պետք է դրվի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների տարանջատման հիմքում։
Կարևորվել է կենտրոնում բուժական մոտեցումների շարունակական թարմացումը, հոգեբանական ծառայությունների մատուցումը և աշխատանքային թերապիայի կազմակերպումը: