Հասարակություն

Քննարկել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխման հարցը

Առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպմանը մասնակցել են մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների ու բաժինների ղեկավարները:

Օրակարգում պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող, ինչպես նաև մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխման, տեղափոխման, պահպանման` դեղապահովման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցերն էին:

Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին ներկայացվել են այս առումով մարզային հիմնախնդիրները, անելիքները:

Ոլորտի պատասխանատուները քննարկել են կազմակերպչական մի շարք հարցեր` աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով: