Վահան Քերոբյանը «Lions» ակումբի անդամներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը
Հասարակություն
18 Հունվարի, 14:20
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Նաումբուրգում մասնակցել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդթի աջակցությամբ կազմակերպված համաժողովին, որին ներկա էին երկրամասի գործարարները։
Համաժողովի ընթացքում նախարարը «Lions» ակումբի անդամներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, տնտեսության ավելի ակտիվ ճյուղերը և հրավիրել է ընկերություններին գործունեություն սկսել Հայաստանում:
Հետևեք մեզ Telegram-ում