Հասարակություն

«ԲՄՎ»-ն բախվել է «ԿամԱզ»-ին. կա զոհ և վիրավոր

Հունվարի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 309,5-րդ կմ-ին բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին: Ուղևորը՝ 40-ամյա Արմեն Բադալյանը, մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: