Քաղաքացիները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել ոստիկաններին
Հասարակություն
18 Հունվարի, 12:56
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, նաև հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Մասնավորապես, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզներն ու թույլտվության համակարգի ծառայողները Ջիլ գյուղի տներից մեկում հայտնաբերել են տարբեր հրազենների և տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտներ։
Բացի այդ, իրականացրել են նաև բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի, ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Մարտունու բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշմիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Արմավիրի բաժնում։ Հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնում էլ արձանագրվել է Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները. երկու բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Ագարակ քաղաքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Մոսին» հրացան։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Հետևեք մեզ Telegram-ում