Հասարակություն

2022թ. Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել, քան վերջին 10 տարում

Նախորդ տարի Հայաստանից Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել, քան նախորդ տասը տարիներին՝ միասին վերցրած. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Ըստ Փաշինյանի՝ այժմ երկու երկրների կառավարությունները կենտրոնացած են 2023թ. ցուցանիշների աճի վրա. «Բարձր աճերը մի պրոբլեմ ունեն՝ նրանց պետք է շարունակել»։

Փաշինյանը նաև նշել է, որ քննարկվում է Հայաստանում վրացերենի ուսուցանման ընդլայնման և որակի բարելավման, նաև՝ Վրաստանում հայերենի ուսուցանման որակի հարցերը։

 

Հետևեք մեզ Telegram-ում։