Հասարակություն

Երևանի ապակիների արտադրամասում հրդեհ է բռնկվել

Հունվարի 17-ին, ժամը 14:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/14 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Renova Group» ՍՊԸ-ի ապակիների արտադրամասի տանիքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են շինության արտաքին երեսպատման փայտե կառուցատարրերը՝ 5 քմ, ջերմահարվել՝ 2 քմ հատված:

Հետևեք մեզ Telegram-ում։