Կիրակի, 29 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -2 ℃

Рус Eng

Կարևորվել է քրեական ենթամշակույթի վերացումն ու կրկնահանցագործությունների կանխումը

Հասարակություն

17 Հունվարի, 22:21

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանն այցելել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին՝ 2023թ.-ին առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով:

Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ քրեակատարողական ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար հիմնական նպատակը լինելու է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրումը, քրեական ենթամշակույթի վերացումն ու կրկնահանցագործությունների կանխումը, ինչն էլ ամրագրված է Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ.-ի ռազմավարությամբ:

Գրիգոր Մինասյանը շեշտել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազատությունից զրկված՝ չափահաս, անչափահաս անձանց պահման պայմանների և մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման պայմանների բարելավմանը:

Անդրադառնալով կադրային քաղաքականության կատարելագործմանը՝ նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում ատեստավորման գործընթացի պատշաճ իրականացումը:

Մասնավորապես` նախատեսվում է ներդնել Քրեակատարողական ծառայության ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկներում նոր ստեղծվող անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) ատեստավորման և դրա հիման վրա հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու կառուցակարգ։

Առաջարկվում է Քրեակատարողական հիմնարկների կողմից իրականացվող արտաքին պահպանության և անվտանգության ապահովման գործառույթների միավորման միջոցով ստեղծել նոր՝ անվտանգային կառավարման ստորաբաժանում, որտեղ միայն կներգրավվեն համապատասխան ուսումնական դասընթացներ անցած և մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերած քաղաքացիները։

Նախատեսվում է Ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում նոր կադրերին ներգրավել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում առավել պատրաստված կադրերի ներգրավմանն ուղղված շարունակական բարեփոխումները: Այս բարեփոխումները հետապնդում են Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ինչպես նաև ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավման նպատակ:

Քննարկման ընթացքում Քրեակատարողական ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ներկայացրել է ոլորտի առաջիկա անելիքները:

Երկուստեք կարևորվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմանն ուղղված աշխատանքների իրականացումը և ընդգծվել դրա հրատապությունը:

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը