Հասարակություն

Քննարկվել են Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ տնտեսական իրավիճակին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերին:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները:

Նախարարը նաև ընդգծել է ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
 
Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար։

Հետևեք մեզ Telegram-ում։