Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները
Հասարակություն
17 Հունվարի 2023, 21:19Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Էստոնիայի Տալլին քաղաքում է, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայում առողջապահության բնագավառը համակարգող պատասխանատուների հետ։
Էստոնիայի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Հեյդի Ալասեփի հետ Լենա Նանուշյանը քննարկել է առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները:
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման բարեփոխումների, հաջողությունների, ինչպես նաև խնդիրների թեմայով Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի առողջության ապահովագրության հիմնադրամի նախագահ Ռայն Լանեի հետ: Քննարկվել են ֆոնդի կառավարմանը, գնումներին, ապահովագրական վճարի հավաքագրմանը, ինչպես նաև որակի վերահսկողությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել թվայնացման, բժշկական կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրման, վերլուծության ու վճարումների իրականացման էստոնական փորձին:
Լենա Նանուշյանը հանդիպել է նաև Էստոնիայի սոցիալական հարցերի առողջապահական համակարգի զարգացման վարչության պետ Հելի Պալուստեի հետ` քննարկելու ԱԱՊ օղակի բարեփոխումները, որին հաջորդել է այցը ԱԱՊ օղակի ընտանեկան բժշկական առողջական կենտրոն, որտեղ ներկայացվել են ընտանեկան բժիշկների գործառույթները, կառուցվածքը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, վճարումները: Լենա նանուշյանը ծանոթացել է նաև էստոնիայի բնակչությանը մատուցվող բուժծառայություններին և կանխարգելիչ սքրինինգային ծրագրերին:
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն