Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.25

EUR422.81

RUB5.38

Երևան -6 ℃

Рус Eng

Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի. Վլադիմիր Գասպարյան

Հասարակություն

17 Հունվարի, 17:58

ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին՝ ասելով. «Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի»: 

Հիշեցնենք՝ նրա դեմ ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել. խոսքը շուրջ 30 մլն դոլարի մասին է:

Նշենք, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, հետաձգեց նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասապարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստը հետաձգվեց Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ալեքսանդր Կոչուբաևի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը