Հասարակություն

Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

Նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Գերմանիայում հանդիպել են Գերմանիայի հյուրանոցների ասոցիացիայի (IHA) գործադիր տնօրեն Մարկ Լյութեին:

Հանդիպման ընթացքում Մարկ Լյութեն նշել է, որ արդեն ծանոթ է Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի գործունեությանը և հույս հայտնել, որ երկու երկրների ասոցիացիաները համագործակցության եզրեր կգտնեն:

Նախարար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական