Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.47

RUB5.32

Երևան 1 ℃

Рус Eng

Քննարկվել են մեծահասակների կրթությանը վերաբերող հարցեր

Հասարակություն

17 Հունվարի, 8:02

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է, որ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ը մեծահասակների կրթության կազմակերպման գործընթացում նախարարության երկարաժամկետ գործընկերներից է, որի հետ համագործակցությունը եղել է արդյունավետ:

‹‹‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› գործողությունների պլանի հաստատումից հետո գործընկեր կազմակերպությունների հետ կքննարկենք դրա իրականացման հեռանկարները: Այդ հարցում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Թոմաս Լիխտենբերգը, որը 2022 թվականի նոյեմբերից է ստանձնել «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս կլինի արդյունավետ.

«Ուրախ եմ նաև, որ կարևորում եք մեծահասակների կրթության ապահովումը: Պատրաստ ենք աջակցել դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ասել է Թոմաս Լիխտենբերգը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում Կառավարության՝ մինչև 2026 թվականի ծրագրում մի քանի կետ էր ընդունվել, այդ թվում՝ կրթության ոլորտի օրենսդրության մեջ օգտագործվող տերմինաբանությունը միջազգային և եվրոպական տերմինաբանության հետ համահունչ դարձնելու վերաբերյալ:

«Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը տեղեկացրել է, որ իրենց փորձագետներն արդեն սկսել են գործընթացն ու ծանոթանում են կրթությանը վերաբերող կարևոր օրենսդրական փաստաթղթերին և քաղաքականությանը:

Նա նաև տեղեկացրել է, որ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ը շարունակում է նպաստել մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և նվազագույնի հասցնել մեդիայի բացասական ազդեցությունը Հայաստանի խոցելի խմբերի մեծահասակների վրա։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› գործողությունների պլանի հաստատումից հետո ևս քննարկել համագործակցության հեռանկարները:

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ